Լրահոս
-
Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 31-ին, օգոստոսի 1-5-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17:00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճ...
-
Բաքուն և Կիևը քննարկել են ռազմավարական գործընկերության խորացման ուղիները
Հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի և Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևի միջև: Այս մասին «X»-ին հայտնել է դեսպանը։«Մենք արդյունավետ հանդիպում ունեցանք Ադրբեջանի նախագահի...
-
Միայն 2025 թվականի հուլիսին պետական բյուջե է վերականգնվել 2.5 մլրդ դրամ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող տարբեր` բարդություն ներկայացնող և բազմադրվագ քրեական վարույթներով միայն 2025 թվականի հուլիսին իրականացված ծավալուն գործողությունների արդյունքում պետական բյո...
-
Ճապոնիան վերսկսել է «Ֆուկուսիմա-1»-ից մաքրված ջրի արտանետումն օվկիանոս
Ճապոնիան տեղեկացրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ), որ ցունամիի մասին նախազգուշացումը վերացվել է և «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից մաքրված ջրի արտանետումը շուտով կվերսկսվի։ Այս մասին ԱԷՄԳ-ը հայտնել է X-ի էջում։ Հուլիսի 30-ին կազմակերպությունից հայտնե...
-
Գարեգին Բ–ն նոր նշանակումներ է արել Մայր Աթոռում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Արժանապատիվ Տ. Վաչագան քահանա Գյուրջյանը, սույն թվականի օգոստոս 1-ից ազատվելով Մայր Աթոռի Դիվանատանը ստանձնած պարտականությու...
-
Անահիտ Ավանեսյանը 19 օրով արձակուրդ է մեկնում. նրան հերթով կփոխարինեն տեղակալները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 19 օրով արձակուրդ է մեկնել։ Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-ր...
-
«Լաստ Պանրատուն» իրացման կետում հայտնաբերվել է գրեթե 200 կգ-ից ավելի վտանգավոր կաթնամթերք. ՍԱՏՄ
Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Լաստ Առ» ՍՊԸ-ին պատկանող «Լաստ Պանրատուն» իրացման կետում (Երևան, Խորենացի 100, ԳՈՒՄ-ի շուկայի հարակից տարածք)։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Ստու...
-
ԱՄՆ-ում ինքնաթիռը հայտնվել է ուժեղ տուրբուլենտության գոտում
Delta Air Lines-ի Airbus A330-900 ինքնաթիռը Սոլթ Լեյք Սիթիից Ամստերդամ թռչելիս հայտնվել է ուժեղ տուրբուլենտության գոտում։ Օդաչուն որոշել է արտակարգ վայրէջք կատարել։ Ավիաընկերության հայտարարության մեջ ասվում է, որ ինքնաթիռում գտնվող 25 մարդիկ հոսպիտալացվել են։ Ինքնաթիռն...
-
Բրազիլիայի նախագահն անընդունելի է համարում ԱՄՆ-ի միջամտությունը երկրի դատական համակարգին
ԱՄՆ-ի իշխանությունների միջամտությունը Բրազիլիայի դատական համակարգին անընդունելի է. երկիրը կպաշտպանի սեփական ինքնիշխանությունը և կփնտրի նոր գործընկերներ համագործակցության համար: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է հարավամերիկյան հանրապետութ...
-
5 մարզիկներ ազատվեցին պարտադիր զինծառայությունից
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 31ի նիստում որոշեց պարտադիր զինծառայությունից ազատել մարզիկներ Հովհաննես Սարգսի Հարությունյանին, Էմին Սուրենի Օհանյանին, Կարեն Սերգեյի Խատուևին, Միքայել Ղանդիլի Ղանդիլյանին և Արսեն Նիկոլայի Պետրոսովին։ Հովհաննես Հարությունյանին, ով ֆո...

