ԱՄՆ-ում ինքնաթիռը հայտնվել է ուժեղ տուրբուլեն...

Delta Air Lines-ի Airbus A330-900 ինքնաթիռը Սոլթ Լեյք Սիթիից Ամստերդամ թռչելիս հայտնվել է ուժեղ տուրբուլենտության գոտում։ Օդաչուն որոշել է արտակարգ վայրէջք կատարել։ Ավիաընկերության հայտարարության մեջ ասվում է, որ ինքնաթիռում գտնվող 25 մարդիկ հոսպիտալացվել են։

Ինքնաթիռն ուղղությունը փոխել է դեպի Մինեսոտայի Մինեապոլիս-Սեյնթ Փոլ միջազգային օդանավակայան։ Օդանավակայանի խոսնակի խոսքով՝ ինքնաթիռը վայրէջք է կատարել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 19:25-ին։ Նա CNN-ին հաստատել է, որ վայրէջքի պատճառը տուրբուլենտությունն է եղել, որի հետևանքով ինքնաթիռում կան վիրավորներ։

Ժամանելուն պես ուղևորներին դիմավորել է բժշկական խումբը: Օդանավում եղել է 275 մարդ և անձնակազմի 13 անդամ։