Անահիտ Ավանեսյանը 19 օրով արձակուրդ է մեկնում...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 19 օրով արձակուրդ է մեկնել։

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝

  1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին տրամադրել 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 15 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի օգոստոսի 4-22-ը ներառյալ:
  2. Անահիտ Ավանեսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս 2025 թվականի օգոստոսի 4-10-ը ներառյալ կփոխարինի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, օգոստոսի 11-17-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, իսկ օգոստոսի 18-22-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը: