Լրահոս
-
ՄԻՊ-ին առընթեր փորձագիտական խորհուրդը քննարկել է զինծառայողների մшհվան դեպքերի կանխարգելումը
Հոկտեմբերի 14-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ՝ Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի (DCAF) հետ համագործակցությամբ, տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի...
-
«Մեզ դա հարմար չէ»․ Նեթանյահուն՝ Իրանի դեմ ռազմական արշավի վերսկսման մասին
Իսրայելի ղեկավարությունը չի պլանավորում վերսկսել Իրանի դեմ ռազմական արշավը մինչև հոկտեմբերի 27-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունները, հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Այս մասին գրում է The Times of Israel-ը։ «Իմ կարծիքով՝ մեզ դա հարմար չէ», - ասել է նա...
-
Ճաքած պատեր և անբարեկարգ առաստաղներ․ ՍԱՏՄ-ն կասեցրել է սննդի օբյեկտի գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ՎԱՆ» Ա/Կ-ին պատկանող և Արարատի մարզ, ք․Արտաշատ, Երևան-Երասխ մայրուղի 4/1 հասցեում գործող հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են օրենսդրական պա հանջները, մասնավորապես՝ - սննդի կառ...
-
ԵՄ-ն 2,86 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինայի ռազմական գնումներին
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 2,86 միլիարդ եվրո՝ այդ թվում անօդաչու թռչող սարքերի և հրթիռների ձեռքբերման համար։ Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։ «Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 2,86 միլիարդ եվրո՝ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծ...
-
Հնդկաստանի ռազմական պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պետ, բրիգադի գեներալ Թաքուր Մայանկ Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից: Պատվիրակությանը դիմավորել և այցի ընթացքում ուղ...
-
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հոկտեմբերի 15–16-ը կայցելի Երևան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հոկտեմբերի 1516-ը կայցելի Երևան՝ մասնակցելու COP17-ի շրջանակում անցկացվող առաջնորդների գագաթնաժողովին։ Այցի ընթացքում նա նաև հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։
-
Երևանի երկու շարժական պատվաստումային կետերի աշխատանքը ժամանակավորապես կդադարեցվի
2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում նախատեսված միջոցառումների կազմակերպմամբ պայմանավորված՝ Երևանի Վերնիսաժի և Ազատության հրապարակի շարժական պատվաստումային կետերը որոշ օրեր չեն գործ...
-
Երևանում անցկացվել է «Ատոմ՝ ապագայի էներգիա» ազգային երիտասարդական միջուկային երկխոսություն
Հոկտեմբերի 14-ին Երևանում անցկացվել է «Ատոմ՝ ապագայի էներգիա» ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը, որը Impact Team 2050 միջազգային երիտասարդական խորհրդատվական խորհրդի հետ համատեղ կազմակերպել էր «Ռոսատոմ» պետական կորպորացիան։ Այս մասին հայտնում է «Ռոսատոմ»-ը։...
-
Փաշինյանն ու Բելոզյորովը պայմանավորվել են երկաթուղու հարցով համատեղ աշխատանքային խումբ ստեղծել
Հոկտեմբերի 14-ին Երևան կատարած աշխատանքային այցի ընթացքում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն, վարչության նախագահ Օլեգ Բելոզյորովը հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկման թեման եղել է Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիայի իրականացո...
-
Թյուրըմբռնում է, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան. ես նման պնդում չեմ արել․ փոխքաղաքապետ
Թյուրըմբռնում է, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան. ես նման պնդում չեմ արել: Այս մասին գրառում է կատարել Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Երևան մարզերից եկող տրանսպորտի մուտքի արգելքի մասին հարցին: «Երեկ տվածս հարցազրույցը...










