Լրահոս
-
Անհրաժեշտ է դոնարական արյուն. դիմել Արյունաբանական կենտրոն կամ մոտակա արյան կայաններ
Ժողովուրդ, անհրաժեշտ է արյուն։ Խնդրում եմ դիմեք Արյունաբանական կենտրոն կամ ձեր մոտակա արյան կայաններ, ֆեյսբուքի իր էջում գրել է պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների բաժնի վարիչ Գևորգ Թամամյանը:
-
Արցախում սպանվել է «Ֆիրքաթ ալ-Համզայի» հրամանատարներից մեկը
Թուրքամետ «Ֆիրքաթ ալ-Համզա» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է իր հրամանատարներից Ադել ալ-Շահիրի մահվան մասին: Ադելը երկար ժամանակ ծառայել է Համզայի դիվիզիայում, իսկ վերջերս հաղորդվել էր, որ նա մեկնել է Ադրբեջան, որտեղ ոչնչացվել է հայկական հրետանու կողմից: Այս տեղեկու...
-
Զգուշացում․ Հակառակորդը կարողացել է հասանելիություն ստանալ մարդկանց տանը, խանութում և այլ վայրերում տեղադրված տեսախցիկներին
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը տեղեկացնում է․ «Հարգելի քաղաքացիներ, ցանկանում ենք զգուշացնել թշնամու կողմից իրականացվող ևս մեկ վտանգավոր գործունեության մասին, որ կարող է վտանգի ենթարկել անձնական տվյալները և ոչ միայն։ Վերջին շրջանում ադրբեջանական խմբա...
-
ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ հակառակորդի ոտնձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան. ՊՆ խոսնակ
ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած ոտնձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Հայկական կողմն արդեն իսկ դիմել է պատասխան գործողությունների»,-նշել է նա:
-
Ադրբեջանը հրետակոծել է ՀՀ-Իրան սահմանի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը
Այսօր առավոտյան` ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկը ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղե...
-
Վաշինգտոնում ամերիկահայերը պահանջել են մի շարք ընկերություններից դադարել համագործակցությունը BGRGroup լոբբիստական ընկերության հետ
Ամերիկահայերը մայրաքաղաք Վաշինգտոնում ցույցեր են անցկացրել Walgreens, Comcast և Verizon ընկերությունների գրասենյակների մոտ` կոչ անելով դադարեցնել համագործակցությունը PR ոլորտում ճանաչում ունեցող BGRGroup ընկերության հետ, որի լոբբիստներն «արյունոտ» փողերով քողարկում է...
-
Հաագայում հայերը ագրեսիան դատապարտող պաստառներ են ամրացրել Ադրբեջանի դեսպանատան ցանկապատին
Հաագայում Ադրբեջանի դեսպանատունն է, որի վրա հայերը պաստառներ են փակցրել: Այսպես նրանք իրենց բողոքն են արտահայտել` ընդդեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի:
-
ՊԲ նորանշանակ հրամանատար Միքայել Արզումանյանն անցել է պարտականությունների լիարժեք կատարման
ՊԲ նորանշանակ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը տարիներ ի վեր եղել է թշնամու ահ ու սարսափը: Նա արդեն հրամանատարական կետում է և լիարժեք կատարում է իր պարտականությունները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։










