
Իսրայելի վարչապետ Նեթանյահուն ժամանել է Էնդրյուսի ռազմաբազա, որը գտնվում է Վաշինգտոնից 24 կմ հեռավորության վրա:
Երեկոյան Բենիամին Նեթանյահուն կհանդիպի ԱՄՆ նախագահի հետ, իսկ դրանից առաջ՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հետ։ Իսրայելի կառավարության ղեկավարին ինքնաթիռի աստիճանների մոտ դիմավորեցին ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանը և Նյու Յորքում գլխավոր հյուպատոսը։
Նախորդ օրը Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանից թռչելով՝ Նեթանյահուն շնորհակալություն հայտնեց ԱՄՆ նախագահին «Իսրայելի աջակցության վճռական մոբիլիզացիայի» համար, որը, ըստ նրա, «մեծ հաղթանակ բերեց մեր ընդհանուր թշնամի Իրանի նկատմամբ»։
Վարչապետը նաև մեկնաբանեց Իսրայելի և Համասի միջև կիրակի երեկոյան Քաթարում սկսված անուղղակի բանակցությունների վերջին փուլը։