Նեթանյահուն զանգահարել է Թրամփին

Գազայի համաձայնագրի հայտարարումից կարճ ժամանակ անց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հաղորդում է The Times of Israel-ը՝ հղում անելով վարչապետի գրասենյակին։

«Նրանք շատ հուզիչ և ջերմ զրույց են ունեցել՝ շնորհավորելով միմյանց բոլոր պատանդներին ազատ արձակելու համաձայնագրի ստորագրման պատմական նվաճման կապակցությամբ», - թերթը մեջբերում է Նեթանյահուի գրասենյակի հաղորդագրությունը։

Իսրայելի վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին նրա ջանքերի համար: ԱՄՆ առաջնորդը, իր հերթին, գովաբանել է Նեթանյահուին «վճռական ղեկավարության և ձեռնարկած գործողությունների» համար։