Նեթանյահուն Թրամփին շնորհավորել է Իրանի տարած...

Նեթանյահուն Թրամփին շնորհավորել է Իրանի տարածքից խոցված օդաչուին փրկելու կապացությամբ: Այս մասին Իսրայելի վարչապետը գրել է X-ի իր էջում:

«Քիչ առաջ զրուցեցի նախագահ Դոնալդ Թրամփի հետ և անձամբ շնորհավորեցի նրան՝ թշնամու տարածքից խոցված օդաչուին փրկելու վերաբերյալ կայացված համարձակ որոշման և ամերիկյան առաքելության կատարյալ իրականացման կապակցությամբ»,- գրել է Նեթանյահուն:

Թրամփը իր հերթին երախտագիտություն հայտնեց Իսրայելի օգնության համար:

«Ես խորապես հպարտ եմ, որ մեր համագործակցությունը մարտի դաշտում և դրանից դուրս աննախադեպ է, և որ Իսրայելը կարողացավ իր ներդրումն ունենալ քաջարի ամերիկացի ռազմիկի փրկության գործում»,- հայտնել է Իսրայելի վարչապետը: