Նեթանյահուն Թրամփին արտասովոր նվեր է մատուցել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փետրվարի 4-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման սկզբում նրան արտասովոր նվեր է մատուցել. խոսքը երկու փեյջերի մասին է՝ «սովորական և ոսկեզօծ»: Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։

«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին երկու փեյջեր է նվիրել՝ սովորական և ոսկեզօծ», - ասել է նա։

Թրամփն արձագանքեց՝ ասելով, որ «դա հսկայական գործողություն էր»։

2024 թվականի սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում տեղի են ունեցել կապի սարքերի բազմաթիվ պայթյուններ, հիմնականում՝ փեյջերներ և ռադիոկապի սարքեր: Լիբանանի ​​իշխանությունների տվյալներով՝ զոհվել է 37 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 3,000-ը։ Լիբանանյան շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունը պայթյունների կազմակերպման համար մեղադրել էր Իսրայելին։ Հրեական պետությունն ի սկզբանե պաշտոնապես չէր ընդունել իր մասնակցությունն այս գործողությանը, սակայն նույն թվականի նոյեմբերի 11-ին Գենդելմանը ՏԱՍՍ-ին հաստատել է, որ Նեթանյահուն անձամբ հավանություն է տվել Լիբանանում կապի սարքերը խափանելու սեպտեմբերյան գործողությանը: