Նեթանյահուն Մակրոնին մեղադրել է հակասեմականու...

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Պաղեստին պետությունը ճանաչելու պատրաստակամության մասին հայտարարությունը «հակասեմականություն է հրահրում»։ Այս մասին ասվում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Ֆրանսիայի նախագահին ուղղված նամակում։

«Պաղեստինյան պետություն ստեղծելու մասին Ձեր հայտարարությունը յուղ է լցնում հակասեմական ​​այս կրակի վրա», - նամակում գրել է հրեական պետության վարչապետը, որի տեքստը մեջբերում է եվրոպական Politico պարբերականը։

Նամակում Նեթանյահուն մատնանշել է վերջին ամիսներին Ֆրանսիայում տեղի ունեցած որոշակի «հակասեմական միջադեպեր»։ Նրա կարծիքով, դրանք կապված են Իսրայելի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականության հետ։ Նշվում է, որ Փարիզի որոշումը «խրախուսում է [պաղեստինյան շարժման] Համասի ահաբեկչությունը, ուժեղացնում է պատանդներին ազատ արձակելու հարցում Համասի դժկամությունը, խրախուսում է ֆրանսիացի հրեաներին սպառնացողներին և սնուցում է հրեաների նկատմամբ Ֆրանսիայի փողոցներում տիրող ատելությունը»։

Մակրոնի վարչակազմն իր հերթին հայտարարությունները որակել է որպես «սխալ, զզվելի» և նշել, որ դրանք «անպատասխան չեն մնա»։

Հուլիսի 24-ին Մակրոնը X-ում գրել է, որ Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։