Նեթանյահուն կմիանա Թրամփի Խաղաղության խորհրդի...

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը՝ միանալու Խաղաղության խորհրդին, որի աշխատանքը կուղղվի Գազայի հատվածում հակամարտության և հնարավոր այլ համաշխարհային հակամարտությունների կարգավորմանը: Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը՝ հղում անելով վարչապետի գրասենյակին։

Խաղաղության խորհուրդը Թրամփի նախաձեռնությունն է, որն ուղղված է ամբողջ աշխարհում հակամարտությունների կարգավորմանը՝ սկսած Գազայի հատվածից։ Ենթադրվում է, որ Թրամփն ինքը ցմահ կգլխավորի այն։

Ավելի վաղ խորհրդին միանալու ԱՄՆ նախագահի հրավերին համաձայնություն են տվել Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Արգենտինան, Հունգարիան, Վիետնամը, Մարոկկոն, ԱՄԷ-ն։

Մինչդեռ եվրոպական երկրների դիվանագետներն ավելի վաղ մտահոգություն էին հայտնել, որ Թրամփը փորձում է փոխարինել ՄԱԿ-ը՝ այլընտրանքային հարթակ ստեղծելով գլոբալ հակամարտությունների կարգավորման համար։