Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի...

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդ ալ-Ֆաթթահ աս-Սիսիի հետ։ Հեռախոսազրույցը կազմակերպվել է Կնեսեթում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցելության ժամանակ։ Այս մասին հայտնում է Times of Israel-ը։ 

Հեռախոսազրույցի ընթացքում Նեթանյահուն ընդունել է Եգիպտոսի առաջնորդի հրավերը՝ մասնակցելու հոկտեմբերի 13-ին Շարմ էլ-Շեյխում կայանալիք  գագաթնաժողովին, որտեղ քննարկվելու է Գազայում խաղաղության հաստատման հարցը։

Ի թիվս այլ համաշխարհային առաջնորդների Եգիպտոս է ժամանել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։