Նեթանյահուն հայտարարել է, որ կշարունակի «աշխա...

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իր նախորդ հայտարարության համար, որում նա գովաբանել է Իսրայելի առաջնորդի գործողություններն Իրանի դեմ և կոչ է արել չեղարկել վարչապետի կոռուպցիայի գործով դատավարությունը, հաղորդում է Times of Israel-ը։

«Շնորհակալություն, նախագահ Թրամփ, ինձ և Իսրայելին ու հրեա ժողովրդին ցուցաբերած հուզիչ աջակցության համար։ Մենք կշարունակենք համատեղ աշխատել՝ մեր ընդհանուր թշնամիներին հաղթելու, մեր պատանդներին ազատելու և խաղաղության շրջանակն արագ ընդլայնելու համար», - գրել է Նեթանյահուն՝ X սոցիալական ցանցում՝ հրապարակելով Թրամփի պահանջը՝ անհապաղ դադարեցնել «Բիբիի» դատավարությունը։

Ավելի վաղ, Թրամփը Նեթանյահուի դատավարությունն անվանել էր «քաղաքականապես դրդապատճառներով» և «կախարդների որս» և ասել, որ այն «պետք է անհապաղ չեղարկվի»։ Թրամփն Իսրայելի վարչապետին անվանել էր «զինվոր»։

Ինչպես նշել են իսրայելական լրատվամիջոցները, ԱՄՆ նախագահի այս հրապարակումը գովաբանվել է կառավարության կողմից, սակայն ընդդիմությունը խստորեն քննադատել է Թրամփին երկրի ներքին գործերին միջամտելու համար։