Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն բանակին կոչ է արել պահպանել պատրաստվածությունը Գազայի հետ սահմանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Անվտանգության կաբինետի նիստում որոշում ենք կայացրել պատրաստվել ցանկացած սցենարի: Նման հրաման է տրվել պաշտպանության նախարար Բենի Հանցին: Մենք իսկապես պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման, մեր թշնամիներին խորհուրդ չեմ տալիս ստուգել մեզ»,-ասվում է Նեթանյահուի հայտարարության մեջ: