Ներկայում աշխատանքներն ինտենսիվ շարունակվում...

Օգոստոսի 14-ից մինչ օրս, «Սուրմալու» առևտրի կենտրոնի հատվածում իրականացված ու իրականացվող շխատանքների մանրամասները  Կառավարության նիստի ժամանակ ներկայացնելով  ԱԻ նախարար  Արմեն Փամբուխչյանը նշեց, որ փրկարար ծառայության աշխատակիցների կողմից, ընդհանուր առմամբ, փլատակների տակից  հանվել է 26 քաղաքացի, որից  16-ը զոհված,  10-ը փրկված։

 «Ներգրավված է եղել,  ընդհանուր առմանբ,  935  փրկարար ծառայող, որից  350-ը՝ հենց նույն օրը, կիրառվել է 60 տեխնիկա, որից՝ 32 ավտոբակ,  6 ավտոսանդուղտ, 9  փրկարարական և 13 օժանդակ  մեքենաներ, ինչպես նաև՝  2 ԱԹՍ։  ներկա պահին 16 դիերից նույնականացված է  15 անձի ինքնությունը, մեկ հոգի համարվում է դեռ չնույնականացված և  ներկա պահին հայտարարում ենք, որ ունենք 2 անհետ կորած, բայց ունենք ենթադրություն, որ մեկ չճանաչված դին այդ անհետ կորածների շարքում է։ Այս պահի դրությամբ տարվում է աշխատանք՝ հայտնաբերելու մյուս անհետ կորածին, որի անուն-ազգանունը ունենք, թե կոնկրետ ում ենք փնտրում»,-ասաց նախարարը։  

Նրա խոսքով դեպքի վայրից տարհանվել է 25 միավոր տրանսպորտային միջոց, օգնության ձեռք են մեկնել ԿԽ-ի 201 փրկարարներ և  հոգեբաններ։

«Ընդհանուր թվով 382 կամավոր է մասնակցել, չհաշված  Կարմիր Խաչի օգնությունը»,-ասաց նախարարը։

Մանրամասն՝ տեսանյութում։