Ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 18...

Մայիսի 5-ին իրականացված հակակարկտային ներգործության արդյունքները․ ընդամենը 87 բնակավայրերի գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել կարկտավտանգավոր 18 ամպ, կատարվել է 106049 կրակոց
2025 թվականի մայիսի 5-ին ժամը 13:38-ից 14:54-ը Արմավիրի մարզի «Հայհիդրոմետ»-ի Վանանդ, Տալվորիկ, Մարգարա, Արազափ, Արգավանդ, Փշատավան, Ջանֆիդա, Ակնալիճ բնակավայրերի համայնքային Վանանդ, Երվանդաշատ, Բագարան, Արտամետ, Արգավանդ, Այգեշատ(Արմ), Տանձուտ, Արմավիր, Եղեգնուտ, Արտաշար, Արշալույս բնակավայրերի տարածքներում տեղակայված 69 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին և երկրորդ կարգի կարկտավտանգավոր 1-ական ամպ, կատարվել 9020 կրակոց, հայտնում են ՇՄՆ-ից։

«Ժամը 17:29-ից 20:21-ը Արմավիրի մարզի «Հայհիդրոմետ»-ի Արաքս (Վաղ), Ջրառատ, Վարդանաշեն, Մարգարա, Արազափ, Արգավանդ, Ջանֆիդա, Փշատավան, Նալբանդյան, Գետաշեն, Շենավան, Բերքաշատ, Նոր Կեսարիա, Տալվորիկ. Վանանդ, Ակնալիճ բնակավայրերի համայնքային Արգավանդ, Շենավան, Բերքաշատ, Վանանդ, Արտամետ, Շենիկ, Արգինա, Քարակերտ, Նոր Արտագես, Այգեշատ (Արմ), Տանձուտ, Արմավիր, Ալաշկերտ, Մրգաշատ, Բամբակաշատ, Նորապատ, Սարդարապատ, Արաքս (Արմ), Հացիկ, Լուկաշին, Նորավան, Մայիսյան, Բագարան, Երվանդաշատ, Արևիկ, Եղեգնուտ, Արտաշար, Արշալույս, Ծաղկալանջ, Արագած, Դաշտ, Աղավնատուն, Ամբերդ, Լեռնամերձ, Այգեշատ (Վաղ) բնակավայրերի տարածքներում տեղակայված 180 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 2 ամպ և երկրորդ կարգի 2 ամպ, կատարվել 36812 կրակոց:
Ժամը 17:17-ից 17:30-ը Լոռու մարզի համայնքային Մեծ Այրում. Շնող, Ճոճկան բնակավայրերի տարածքներում տեղակայված 10 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 715 կրակոց:
Ժամը 17:17-ից 17:30-ը Տավուշի մարզի համայնքային Արճիս բնակավայրի տարածքում տեղակայված 3 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 175 կրակոց:

Ժամը 14:16-ից 19:45-ը Արարատի մարզի «Հայհիդրոմետ»-ի Երասխ, Արմաշ, Սուրենավան, Նոյակերտ, Ավշար, Եղեգնավան, Լուսառատ, Փոքր Վեդի, Տափերական, Շահումյան, Արտաշատ, Բերքանուշ, Բաղրամյան, Ազատավան, Բուրաստան, Մասիս, Արաքսավան, Նորամարգ բնակավայրերի համայնքային Այգավան, Ոսկետափ, Արալեզ, Նոր կյանք, Այգեպար, Այգեզարդ, Քաղցրաշեն, Նարեկ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Դվին, Այգեստան, Կանաչուտ, Բյուրավան, Մխչյան, Ջրահովիտ, Հնաբերդ բնակավայրերի տարածքներում տեղակայված 79 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 6 ամպ, երկրորդ կարգի 3 ամպ և երրորդ կարգի 1 ամպ, կատարվել է 59327 կրակոց:
Ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների հետևյալ բնակավայրի տարածքում տեղացել է կարկուտ.

պաշտպանվող տարածքներ
Արմավիրի մարզի Վանանդ (միջին ուժգնության կարկուտ) Այգեշատ (Արմ), Տանձուտ, Արշալույս, Լեռնագոգ, Քարակերտ (թույլ, մանր կարկտահարություն, մշակաբույսերին որևէ վնաս չի հասցվել)
Արարատի մարզի Շահումյան, Արտաշատ, Բերքանուշ, Բաղրամյան, Ազատավան, Բուրաստան, գյուղ Մասիս, Քաղցրաշեն, Վերին Արտաշատ, Նորաշեն, Դվին, Այգեստան, Կանաչուտ, Բյուրավան, Մխչյան, Ջրահովիտ, Հնաբերդ,

չպաշտպանվող տարածքներ
Արմավիրի մարզի Կողբավան, Դալարիկ (Կողբավան, Դալարիկ թույլ, մանր կարկտահարություն)
Արարատի մարզի Դեղձուտ, Վարդաշեն, Գետազատ, Արևշատ, Աբովյան, Մրգավան, Ոստան, Դալար, Բարձրաշեն, Ջրաշեն, Մրգավետ, Դիմիտրով, Նշավան, Բերդիկ, Դիտակ, ք․ Մասիս
Ընդամենը 87 բնակավայրերի գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել կարկտավտանգավոր 18 ամպ, կատարվել է 106049 կրակոց»,-ասված է հաղորդագրության մեջ: