Նելլի Դավթյանը ներկայացրել է Միգրացիայի և քաղ...

Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին է ներկայացրել միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր կառուցվածը։

Նելլի Դավթյանը նշել է, որ ՄՔԾ նոր կառուցվածքն ընդգրկելու է քաղաքացիության, ապաստանի տրամադրման, փաստաթղթերի թողարկման, բնակչության տվյալների մշակման, թվային հարթակների կառավարման և տվյալների անվտանգության ապահովման ուղղություններով ստորաբաժանումներ. արդեն ստորագրվել են մի շարք պայմանագրեր, իրականացվել են կառավարման և մշտադիտարկման մեխանիզմների ձևավորման աշխատանքներ։

Նախարարին ներկայացվել են նաև տարածքային գրասենյակների աշխարհագրական ցանցն ու արդիականացման ծրագրերը. 22 սպասարկման գրասենյակներից 21-ն արդեն տեղորոշված են:

Անդրադարձ է կատարվել անօրինական միգրացիայի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ծառայությունների մատուցման որակի վերահսկողության մեխանիզմներին, սահմանահատումների պատկերին:

Քննարկվել է բնակչության պետական ռեգիստրի, կենսաչափական նոր համակարգի, տվյալների շտեմարանի, փաստաթղթերի բազայի, միգրացիոն գործերի կառավարման համակարգերի միասնական ենթակառուցվածքի ձևավորման և քաղաքացիության դիմումների էլեկտրոնային կառավարման մեխանիզմներին վերաբերող հարցեր: