Վաշինգտոնի վարչակազմը նախատեսում է երկկողմ հանդիպումներ անցկացնել Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչների հետ, ապա կազմակերպել համատեղ բանակցություններ հակամարտության երկու կողմերի հետ։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Նրանք հաստատել են, որ Կիևի էմիսարները չեն մասնակցի Սաուդյան Արաբիայում կայանալիք խորհրդակցություններին, սակայն նշել են, որ ԱՄՆ-ը մտադիր է աշխատել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ հակամարտությունը լուծելու ուղղությամբ։
Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայում կկայանա ամերիկյան և ռուսական պատվիրակությունների հանդիպումը՝ նվիրված ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը։



