
Կառավարության որոշմամբ, Նազելի Բաղդասարյանին նշանակվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ:
Հիշեցնենք, որ Նազելի Բաղդասարյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր էր:
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը կառավարության որոշմամբ նոյեմբերի 4-ին ազատվել էր Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի պաշտոնից: Նա նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար: