
Բոսֆորով նավերի տարանցումը ժամանակավորապես դադարեցվել է մառախուղի պատճառով, տեղեկացրել է Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը։
Նախարարության տեղեկացմամբ՝ տեսանելիությունը նեղուցի շրջանում սահմանափակ է երկու կողմից մառախուղի պատճառով, ավելի քան 100 նավեր սպասում են նեղուցով անցնելուն։
«Նավերի տարանցումը Բոսֆորով դադարեցվել է երկու կողմից»,- նշվել է հաղորդագրությունում։
Փետրվարի 22-ին Բոսֆորի նեղուցը փակել էին նավերի երթեւեկի համար ձյան պատճառով։