
ՆԱՏՕ-ն միջուկային զսպման վարժանքներ կսկսի հոկտեմբերի 13-ին, հայտարարել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն։
«ՆԱՏՕ-ն ամենամյա միջուկային զսպման վարժանքները՝ «Steadfast Noon»-ը, կանցկացնի հոկտեմբերի 13-ից սկսած»,- ասել է նա՝ պարզաբանելով, որ իրական միջուկային զենքի կիրառում չի սպասվում։
Այս օդային վարժանքներն անցկացվում են ամեն տարի եւ ներառում են ՆԱՏՕ ինչպես միջուկային, այնպես էլ ոչ միջուկային զենք ունեցող պետությունների ինքնաթիռներ։ Դրանք ներառում են Ռուսաստանի դեմ հնարավոր միջուկային հարվածների ալգորիթմների եւ մանեւրների մշակում՝ Ռուսաստանին պոտենցիալ միջուկային հարվածներ հասցնելու նպատակով։