![ՆԱՏՕ-ն լուրջ վերանայման կարիք ունի․ Մասկ](/imgs/posts/medium/2025/02/356f927.webp)
ԱՄՆ կառավարության արդյունավետության նոր դեպարտամենտի (DOGE) ղեկավար, ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է ՆԱՏՕ-ի «մանրակրկիտ վերանայման» անհրաժեշտության մասին։
Նախկինում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս դժգոհություն էր հայտնել դաշինքի աշխատանքից և սպառնացել դուրս բերել ԱՄՆ-ին կազմակերպությունից, եթե եվրոպացի գործընկերներն ավելի մեծ ֆինանսական պատասխանատվություն չկրեն իրենց անվտանգության համար։
«ՆԱՏՕ-ն լուրջ վերանայման կարիք ունի»,-գրել է Մասկը սոցիալական ցանցի իր X էջում։