ՆԱՏՕ-ն լրջորեն պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի և դա չի թաքցնում: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրատվամիջոցների հետ հանդիպմանը:
ՌԴ ԱԳ նախարարն անդրադաձել է նաև Գրենլանդիայի խնդրին. «ՆԱՏՕ-ում հիմա խոսում են, թե արդյոք ժամանակը չէ, որ այն փակվի, որովհետև ՆԱՏՕ-ի մեկ երկիր պատրաստվում է հարձակում գործել ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի վրա», — նշել է նա:
«Եթե արևմտյան երկրները, Գրենլանդիայի հարցով, ուզում են խոսել այլ լեզվով, ուրեմն դա նրանց ընտրությունն է, նրանց իրավունքը. Ռուսաստանը բոլոր գործընկերների հետ կառաջնորդվի հավասարության սկզբունքների հիման վրա», — հայտարարել է նա:
Միջազգային բոլոր իրավունքները խաթարված են, ընթանում է խաղ «ով ուժեղ է՝ նա է ճիշտ», հայտարարել է Լավրովը։ Նա Եվրոպայի համար ցնցում է անվանել Թրամփի քաղաքականությունը՝ միջազգային դաշտում վարքագծի իր կանոնները թելադրելու համար։



