
ՆԱՏՕ-ն Ռուսաստանին սպառնալիք կհամարի նույնիսկ Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման դեպքում։ Այս տեսակետը հայտնել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամերիկացի գեներալ-լեյտենանտ Ալեքսուս Գրինկևիչը, որը գլխավորում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերը։
«Մեր շեմին` Ուկրաինայում պատերազմ է ընթանում։ Նույնիսկ եթե խաղաղ կարգավորում տեղի ունենա, Ռուսաստանը կկարողանա վերականգնել իր կարողությունները։ Իմ կարծիքով, Ռուսաստանը, անկասկած, կմնա անվտանգության սպառնալիք», – ասել է ռազմական առաջնորդը՝ ելույթ ունենալով Գերմանիայի Վիսբադեն քաղաքում կայացած համաժողովում։