ՆԱՏՕ-ն համակարգում է հրետանային արկերի և այլ...

ՆԱՏՕ-ն արդեն համակարգում է ռազմական օգնության փաթեթների, մասնավորապես նոր զինամթերքի և հրետանային արկերի խմբաքանակների փոխանցումն Ուկրաինային: Aյս մասին The Associated Press-ին հայտնել է դաշինքի ներկայացուցիչը:

Ըստ աղբյուրի տեղեկատվության՝ մատակարարումները նաև ներառում են  Միացյալ Նահանգներից ստացվող ռազմական օգնությունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 14-ին հայտարարել է, որ զենք և ռազմական տեխնիկա կփոխանցի Կիևին, և որ այդ մատակարարումների համար կվճարի Եվրոպան: Այդ գործընթացի համակարգումն իրականացնում է ՆԱՏՕ-ն: