ՆԱՏՕ-Իսրայել դաշինքն ընդդեմ Ռուսաստանի-Իրանի-...
Աշխարհը գնում է մեծ բախման, այդ ամենից առաջ մեծ բևեռներն իրենց պետական շահի «ժպտադեմ» կոմիսարներին՝ այս կողմ, այն կողմ են ուղարկում, վերջնական ճշտելու յուրայիններին և թշնամիներին:
Ցավոք, մենք լինելով ռազմական բախման գլխավոր կիզակետերից մեկում՝ Հարավային Կովկասում, դեռ ընտրություն չկատարած երկրների շարքում ենք և ունենք երեք ընտրություն. 1. «ընտրում ենք» մեզ անցյալում ցեղասպանած, այժմ ՆԱՏՕ-Իսրայել դարձած դաշինքին և դառնում թուրքական վիլայեթ(սա է ներկա իշխանության արտաքին քաղաքականության առաջնահերթությունը), 2. անհապաղ հասնում ենք իշխանափոխության, ընտրում ենք Ռուսաստան-Իրան-Չինաստան առանցքը, վերականգնում Հայաստանի լինելիության միակ երաշխիքը՝ Հայոց բանակը և պատրաստվում մեծ պատերազմին, 3. սա ամենասարսափելի սցենարն է՝ առանց դաշնակցի բախման էպիկենտրոնում, այս ուղղությունը ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի պլան բ է մեր մասով, այս սցենարի վերջնանպատակը՝ թողնել մեկ հայ՝ այն էլ թանգարանում:
Տերը պահապան Հայ ազգին և Հայոց աշխարհին:
Գրում է Ազատ Ադամյանը իր ֆեյսբուքյան էջում