ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը թույլ չտա...

Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին նոր էական վտանգ կստեղծի Ռուսաստանի համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «Известия»-ն։

«Հակառակ դեպքում դա լուրջ, էական վտանգ կլինի մեր երկրի եւ  անվտանգության համար»,-ասել է նա։

Պեսկովը հավելել է, որ Կրեմլը գնահատական չունի ռազմական դաշինքին Ուկրաինայի անդամակցության հեռանկարների վերաբերյալ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի՝ Կիեւ կատարած այցի ֆոնին:

Սթոլթենբերգ այսօր ժամանել է Ուկրաինա։