Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հայտնել է, որ դեկտեմբերի 23-ի առավոտյան ռուսական ուժերի կողմից Ուկրաինայի ռմբակոծության ժամանակ օդ են բարձրացել Լեհաստանի ռազմաօդային ուժերի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների կործանիչները։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Հրապարակման համաձայն՝ բարձր պատրաստվածության վիճակի են բերվել նաև ցամաքային ՀՕՊ համակարգերը և ռադարները։
Reuters-ի փոխանցմամբ՝ այս միջոցառումները կանխարգելիչ բնույթի են և ուղղված են օդային տարածքի պաշտպանությանը, մասնավորապես՝ սպառնալիքի տակ գտնվող տարածաշրջաններին հարող տարածքներում։
Լեհաստանի զինված ուժերը նմանապես են արձագանքել նախորդ ռմբակոծություններին։
Ռուսաստանը և Ուկրաինան հայտարարել են նոր փոխադարձ հարվածների մասին, որոնց հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել, կան վիրավորներ։



