ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիայում կհանդիպ...

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշինքի կենտրոնակայանում Ռումինիայի վարչապետ Նիկոլաե Չուկայի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում գոհունակություն է հայտնել Թուրքիայի և Շվեդիայի համագործակցության կապակցությամբ, հաղորդում է Anadolu գործակալությունը։

Նա հավելել է, որ շուտով կմեկնի Թուրքիա և կհանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Ռումինիայի վարչապետ Նիկոլաե Չուկայի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում անդրադարձել է արդի այլ թեմաների։