Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը չի հասկանում, ինչպես է ստացվել, որ նախկին հանրապետական պատգամավոր, 14 մլն դոլար կաշառքի համար մեղադրվող Արամ Հարությունյանը կարողացել է Հայաստանից դուրս գալ, Նարեկ Սարգսյանը՝ նույնպես, իսկ «Սպայկայի» նման խոշոր ընկերության տնօրենը կալանավորվեց:
««Սպայկա»-ի և ցանկացած այլ խոշոր տնտեսական միավորի հետ այդպես վարվելը չեմ հասկանում։ Խնդիրն այն է, որ եթե կատարվել է հանցագործություն՝ հարկեր չեն վճարվել, ապա կասկածից վեր է, որ պետք է իրականացվեն որոշակի գործողություններ։ Իսկ արդեն ապրիլ ամիսն է, այս տարի, ըստ մասնագետների, սպասվում է բավականին լուրջ բերք, և չկա այդ ընկերությանն այլընտրանքը: Ցավոք սրտի, ՀՀ-ի տնտեսությունը միշտ եղել է այնպիսին, որ շատ ոլորտներում այլընտանքներ չեն եղել: Կան մոնոպոլիաներ, հետևապես ես չեմ հասկանում «Սպայկա» ընկերության տնօրենի ձերբակալությունը»,- ասաց Կարեն Քոչարյանը՝ նկատելով, որ սա լուրջ վտանգներ կարող է ստեղծել գյուղատնտեսության համար։



