Նարեկ Մկրտչյանն ու FCC նախագահը քննարկել են հ...

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Դաշնային հաղորդակցությունների հանձնաժողովի (FCC) նախագահ Բրենդան Քարի հետ: Այս մասին հայտնում է դեսպանությունը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են հաղորդակցության և անվտանգության ոլորտի մի շարք առաջնահերթություններ՝ հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության դեմ պայքարի և այլնի համատեքստում։ 

Դեսպան Մկրտչյանը կարևորել է FCC-ի ունեցած փորձն ու ընդգծել համագործակցության անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով այս ոլորտում Հայաստանի ունեցած ներուժը, ենթակառուցվածքների և տեխնոլոգիական զարգացման գործընթացում սահմանված առաջնահերթությունները: 

Դիտարկվել են հաղորդակցության ոլորտում լավագույն փորձի փոխանակման, ոլորտային փոխայցերի իրակացման և համագործակցության ինստիտուցիոնալացման հնարավորությունները։