Նարեկ Մկրտչյանն ԱՄԷ գործընկերոջ հետ քննարկել...

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների մարդկային ռեսուրսների և էմիրաթիզացիայի նախարար Աբդուլռահման Ալ Ավարի հետ։

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղություններին, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։

Ընդգծելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների, ինչպես նաև ոլորտային արդյունավետ համագործակցության դերը՝ նախարար Մկրտչյանը շեշտել է ԱՄԷ և ՀՀ կառավարությունների միջև 2022 թ․ ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում ստանձնած պարտավորությունների իրականացման կարևորությունը։ Այս համատեքստում նախարարն առանցքային է համարել ՀՀ քաղաքացիների աշխատանքային իրավունքների լիարժեք պաշտպանության ապահովումը։