Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է.
Այսօր Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը կրկին վատթարացել է։ Ն․ Մանթաշյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ արձանագրվել է վիրահատական միջամտության կարիք, սակայն վիճակը եղել է բարդ և որոշում է կայացվել դեղորայքային բուժմամբ վիճակը կայունացնել և նոր վիրահատել։ Առողջական խնդիրներով պայամանվորաված՝ ներկայացրել էինք գրավի կամ անձնական երաշխավորության միջնորդություններ, որոնք դատարանի կողմից մերժվել էին։ Կալանավորման մեջ Ն․ Մանթաշյանի առողջական վիճակը ամեն օր վատանում է։