
ԱԺ «Հաաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը մամուլի ասուլիսում հայտնեց դիրքորոշում այս օրերին շատ քննարկվող իմպիչմենտի թեմայի մասին․
Նամակ եմ ստացել։ Սկզբում ասում էին՝ ուլտիմատում նամակ։ Պատասխանում եմ հրապարակավ։
Պառլամենտական երկրներում, որտեղ ուժերի հարաբերակցությունը պարբերաբար կարող է փոխվել, իմպիչմենթը, նույնիսկ փոքր սխալի դեպքում, վարչապետին անվստահություն հայտնելու իրական գործիք է։
Այդպիսի՞ն է Հայաստանի պառլամենտը։ Ոչ։ Հայաստանում մեկ մարդու և մեկ խմբակցության բացարձակ իշխանություն է։ Մեկ մարդու դիկտատուրա քաղաքական մեծամասնություն ՔՊ-ի վրա։
Այսօրվա Հայաստանում իմպիչմենթի գործընթացը հնարավոր է և պետք է սկսել միայն այն ժամանակ, երբ երկրում կա իրական երկիշխանություն։ Երբ այս իշխանությունը չի տիրապետում իրավիճակին, թելադրողը փողոցն ու ընդդիմությունն են, երբ ուժային կառոյցները չեն համարձակվի արյունահեղության հրաման կատարել։ Այսօր նման իրավիճա՞կ է։ Ոչ։ Վերջերս ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանն էլ էր ասում՝ Հայաստանում իմպիչմենթը հնարավոր է միայն այն դեպքում, երբ առկա է հզոր հանրային ճնշում։ Պե՞տք է փորձել նման իրավիճակ ստեղծել։ Այո։
Մանրամասն՝ տեսանյութում։