Նարեկ Մալյանին կալանավորելու միջնորդություն է...

Նարեկ Մալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել: Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Ներկայացվել է Նարեկ Մալյանին կալանավորելու միջնորդություն, որը քննության կառնվի այսօր՝ սեպտեմբերի 22-ին ժամը 18:00-ին Երևանի դատարանի «Ավան» նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20)։ Դատավոր՝ Մասիս Մելքոնյան»,- գրել է նա:

Նշենք, որ Նարեկ Մալյանը ձերբակալվել էր «ատելության խոսքի» հոդվածով: