Սորոսական «Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանը, Դավիթ Սիմոնյանը, Գարիկ Միսկարյանը, Արամայիս Պետրոսյանը, Հրաչյա Խլղաթյանը և Յուրի Ավագյանը արդարացվեցին։
Նրանք մեղադրվում էին ակտիվիստ Նարեկ Մալյանին առևանգելու փորձի համար։ Այս գործը Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում է շուրջ 3 տարի։ Դատավոր Դավիթ Հարությունյանն այսօր՝ հունիսի 20-ին, վճռեց, որ ամբաստանյալների արարքում հանցակազմ չկա։



