Հայաստանում «ընդդեմ» գաղափարախոսությունն ունենում է շատ ավելի մեծ թվով աջակիցներ՝ ի տարբերություն «հանուն» գաղափարախոսության,- «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ ասաց կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը․
«Նախորդ իշխանություններին կարելի է անվերջ քննադատել, մեղադրել բոլոր հնարավոր մեղքերում, բոլոր դժվարություններում, դրա վրա կարելի է ձևավորել և հասունացնել մեծ քաղաքական կապիտալ, սակայն մյուս կողմից՝ պետք է ընդունել, որ այդ կապիտալը նմանվում է հոսող ավազի, որի վրա դու կանգնած ես, և որն անընդհատ հոսում է: Այն ցեմենտավորված ու ամրապնդված չէ կառուցողական ու ապագային միտված քաղաքականությամբ, չի խոսվել ու չի ասվել, թե ինչ է պատրաստվում անել այդ քաղաքական ուժը»: