Նախկին ոստիկանապետի 35-ամյա դստեր սպանության...

2022 թվականին Կոտայքի մարզային վարչության նախկին պետի 35-ամյա դստեր սպանության գործով դատաքննությունը շարունակվում է, դատարանը հարցաքննում է գործով անցնող վկաներին: Մեղադրյալը սպանվածի նախկին ամուսինն է՝ Նարեկ Սարգսյանը: Նրա պաշտպան Աննա Ծառուկյանը (լուսանկարում) Aravot.am-ին հայտնեց, որ վկաների 70 տոկոսն արդեն հարցաքննվել է, ու այդ հարցաքննությունների արդյունքում մի շարք կարեւոր հանգամանքներ են բացահայտվել. «Շատ հետաքրքիր բացահայտումներ են տեղի ունեցել: Օրինակ՝ մեկը կարող եմ մեջբերել, նախ հիմնավորվել է, որ բացի Նարեկ Սարգսյանից, դեպքի վայրում եղել է կին, որովհետեւ իրեղեն ապացույցների վրայից անջատվել է կնոջ ԴՆԹ, որի ուղղությամբ, սակայն, վարույթ իրականացնող մարմինը քննություն չի կատարել: Այդ ուղղությամբ միջնորդություններ արել էինք, որեւէ ձեւով ընթացք իրենք չէին տվել: Պարբերաբար ես ասում էի, որ բացի այն, որ հնարավոր է՝ եղել է  խեղդամահություն, չնայած դա էլ եմ վիճարկում, բայց կարող է լինել նաեւ բժշկական անփութություն: Այդ վարկածը գնալով հիմնավորվում է, որովհետեւ Շտապ օգնության մուտք գործող բժիշկը ցուցմունք տվել ու ասել, որ ինքը ստուգել է տուժողի վիճակը, արդյոք սրտի կանգ գրանցվել է, թե՝ ոչ համապատասխան «ԿՏ» անելու արդյունքում, այսինքն՝ դիակին միացրել է «ԿՏ»-ն, հարցնում ենք ՝ բա ուր հետազոտության պատասխանը, պատասխանեց, որ թողել է դիակի կողքին ու հեռացել է, որովհետեւ մտավախություն է  ունեցել, որ այդտեղ անվտանգ չէ: Դեպքի վայրի զննությամբ մենք գիտենք՝ նման փաստաթուղթ չկա, այսինքն՝ բժիշկը ստում է, ինչու է ստում, ապագայում կպարզենք»: Իսկ թե ով է այն կինը, որը բացի Նարեկ Սարգսյանից եղել է  դեպքի վայրում, պաշտպանն ասաց՝ իրենց հայտնի չէ. «Գործի նյութերի մեջ կա , որ քննիչը տվել է  օպերատիվ հանձնարարություն  գործողություններ կատարելու, պարզելու ու շտապողականություն է ցուցաբերել , չի համբերել, որ պարզեն, այդ ուղղությամբ քննություն չի կատարել, որովհետեւ նախաքննության ժամկետներն ավարտին են մոտեցել ու արագ ավարտել են գործը՝ Նարեկ Սարգսյանին մեղավոր ճանաչելու հիմքով մտել են դատարան»:


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։