
Հաջորդ շաբաթ նախատեսված է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Միշել Սիսոնի այցն Ադրբեջան։ Սիսոնը պատասխանատու է միջազգային կազմակերպությունների հետ կապերի համար, տեղեկացրել է Turan գործակալությունը։
Պետդեպարտամենտի հաղորդագրության համաձայն՝ Սիսոնը Բաքու կժամանի մարտի 29-ին, մի քանի երկրների շրջագայության շրջանակում։
Նա կքննարկի բազմակողմ համագործակցության հարցերը կայուն զարգացման եւ տրանսազգային խնդիրների լուծման ոլորտներում, ներառյալ կլիմայի փոփոխությունը, պարենային եւ գլոբալ անվտանգությունն առողջապահության ոլորտում։