Նախարարը վստահեցնում է՝ քրեակատարողական հիմնա...

Քրեակատարողական հիմնարկներում բարելավվել են դատապարտյալներին պահելու պայմանները։ 

Այս մասին վստահեցրեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում՝ կառավարության ծրագրի 2024 թ կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:  

«Քրեակատարողական հիմնարկներում բարելավվել են դատապարտյալներին պահելու պայմանները: Օրինակ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ապահովվել է 24–ժամյա ջրամատակարարում, ինչը նախկինում, ցավոք, առկա չի եղել: Վերանորոգման աշխատանքներ են իրականացվել նաև «Արթիկ», «Վարդաշեն», «Նուբարաշեն», «Սևան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում»,–ասաց Գալյանը: 

Նախարարի խոսքով՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կառուցվել է մոր և մանկան առանձին բաժանմունք՝ բաղկացած երեք առանձին խցից: Ներկայում նախատեսված խցերի և կացարանների սանհանգույցներն ու լոգարանները հարմարեցված են նաև հղի կնոջ և մինչև 3 տարեկան երեխաների առանձնահատուկ պահանջներին: