Նախարարը հաստատեց, որ իր մեքենայում զենք կա․...

Եթե նայենք նախագծի հիմնավորումները, պիտի նկատենք, որ այն մի քանի նպատակ է հետապնդում։ Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով օրինագծին, որով նախատեսվում է, որ որպես պարգևատրում ստացած զենքերը մինչև հուլիսի մեկը պետք է հանձնեն:

«Առաջինը մենք մեր առաջ խնդիր ենք դրել հասկանալու, թե զենքով կատարված հանցագործությունները հիմնականում կատարվում են օրինական տրված զենքո՞վ, թե՞ նաև անօրինական տրված զենքով: Վիճակագրական տվյալների նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ այն միֆը, որ հիմնականում հանցագործությունները հրազենի գործադրմամբ կատարվում են բացառապես ապօրինի հրազեններով, դա չկա այլևս: Մեր տվյալներով շատ են նաև այնպիսի հանցանքները, որոնք օրինական զենքերով են կատարվում:

Երկրորդը, զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքի ընդունման շրջանակներում, նշել էինք, որ շարունակելու ենք մոնիտորինգի ենթարկել օրենքը և հասկանալ, թե օրենսդրական կարգավորումների հետ կապված ինչպիսի փոփոխությունների տեղ ունենք, և արձանագրել ենք, որ թեև գործող օրենքը զենքի պարգևատրման մասով նախատեսում է որոշակի ինստիտուցիոնալ նոր կարգավորումներ՝ նպատակ հետապնդելով որոշակի ստանդարտներ նախատեսել, այդուհանդերձ այս նպատակը ամբողջովին չի իրացվել: Թե ստանդարտ հոդվածի շրջանակներում են առկա են երկակի մոտեցումներ և թե նաև անցումային կարգավորումների մասով, որոնք քաղաքացիներին թույլատրել են, որ թեև պարգևատրական զենքի հիմնական կանոններին նրանք չեն համապատասխանել, բայց անցումային կարգավորումների ուժով թույլ է տրվել որոշակի էլի երկակի մոտեցման կիրառում։

Մենք մեր առաջ խնդիր էինք դրել հասկանալու իրավիճակը և ըստ այդմ այս երկակի և պետության համար անկանխատեսելի մոտեցումները հանգուցալուծել և առաջարկել որոշակի լուծումներ:

Մենք  մեր քննարկումների արդյունքում պարզել ենք, որ թե օտարերկրյա պետությունների կողմից պարգևատրումների դեպքում և թե ներպետական բարձր աստիճան պաշտոնատար անձանց պարգևատրումների դեպքում, մենք չունենք հստակ ստանդարտներ։ Նախագիծը նպատակ է հետապնդում բացառապես ստանդարտ բերել այս զենքի պարգևատրման ինստիտուտըև չափանիշներ նախատեսել, որոնց բավարարելու պայմաններում անձինք կկարողանան շարունակել ունենալ այդ զենքեր: Իսկ եթե չեն կարողանա բավարարել այդ չափանիշներին, ապա բնականաբար ենթակա կլինի կամավոր հանձման Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը»,- ընդգծեց նախարարը: