Նախարարի պատասխանից երևում են դասագրքի պատվիր...

«Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքն անընդունելի է Մայր Աթոռի համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

«Լրիվ փոխված է մոտեցումը, հերոսները դարձել են հակահերոսներ, հակահերոսները՝ հերոսներ»,- նշեց Շիրակի թեմի առաջնորդը։

Սրբազանի խոսքով՝ զարմանք է հարուցել այն, որ գրքի տիտղոսաթղթում նշվել է, թե այն, իբրև, պատրաստվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ գործակցությամբ, մինչդեռ, որևէ հարաբերություն չի հաստատվել որևէ կառույցի հետ։