Նախագծով «գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկությ...

ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը ԱԺ նիստում ներկայացրեց «Պետական գաղտնիքի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։ Նպատակն է ամբողջությամբ վերանայել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» գործող օրենքը և այն համապատասխանեցնել գործող օրենսդրությանն ու միջազգային չափանիշներին։

«Արդյունքում «գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկությունները նույնպես կդասվեն պետական գաղտնիքի շարքին, իսկ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները կունենան «հատուկ կարևորության», «հույժ գաղտնի» և «գաղտնի» դրոշմագրեր»,- ասաց Հարությունյանը։

Նախագծի համաձայն՝ պետական գաղտնիք պարունակող  «հատուկ կարևորության», «հույժ գաղտնի» դրոշմագրերին առնչվելու թույլտվություն ունեցող անձինք պարտավոր են լինելու օտարերկրյա պետություններ մասնավոր այցելությունների դեպքում ԱԱԾ-ին այդ մասին սահմանված կարգով տեղեկացնել։ 

Նախագծերի փաթեթով առաջարկվում է խստացնել պետական գաղտնիք պարունակելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունը։ Միաժամանակ վարչական պատասխանատվություն է նախատեսվում գաղտնի դրոշմագիր ունեցող տեղեկությունները հրապարակելու, ինչպես նաև պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձի կողմից իր նկատմամբ սահմյանափակումները խախտելու համար։