Նախագահը մեկամսյա ժամկետում ՍԴ դատավորի նոր թ...

Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում երրորդ անգամ չընտրեց նախագահի առաջադրած թեկնածուին: 24 կողմ և 75 դեմ ձայների հարաբերակցությամբ Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը մերժվեց:

Երեք հավակնորդներից նախագահը ընտրել էր իրավագիտության դոկտոր, տարիներով Գերմանիայում ապրած ու աշխատած Գոռ Հովհաննիսյանին։

Մինչ դահլիճային քննարկումը Հովհաննիսյանը նաև խմբակցությունների հետ առանձին հանդիպումներ էր անցկացրել: Երեկ «Իմ քայլից» հենց այդ հանդիպումից հետո չէին բացառել, որ կարող են դեմ քվեարկել:

Politik.am-ին նախագահականից հայտնեցին, որ Սահմանադրական դատարանի դատավորների մասին օրենքի սահմանած կարգով` Արմեն Սարգսյանը մեկամսյա ժամկետում ՍԴ դատավորրի նոր թեկնածու կառաջադրի: Հավանական թեկնածու դեռ չկա: