Նախագահը հրամանագիր է ստորագրել Լաոսում ՀՀ դե...

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Սուրեն Բաղդասարյանին Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ)»,- ասված է հրամանագրում։