Նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանա...

Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նոնա Գալստյանի և վարչական դատարանի դատավոր Անի Չիլինգարյանի երդման արարողությունը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին՝ հաջողություններ մաղթելով պատասխանատու գործում: