Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավո...

Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նարեկ Գաբրիելյանի երդման արարողությունը։ Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին և հաջողություններ մաղթել մասնագիտական գործունեության մեջ: «Մաղթում եմ, որ Ձեր պարտականությունները կատարեք ամենաբարձր մակարդակով,- մասնավորապես ասել է նախագահը: -Այսօր դատական համակարգի և՛ հեղինակությունը, և՛ համակարգի նկատմամբ ժողովրդի վերաբերմունքի ձևավորումը Ձեր և Ձեր գործընկերների ձեռքերում է»: