Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրեր...

Նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպան Վիլավան Յապոհերը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել:

Դեսպան Վիլավան Յապոհերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընգծել երկու երկրների միջև համագործակցության սերտացման և զարգացման ուղղությամբ ջանքեր ներդնելու իր պատրաստակամությունը: