Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱԺ ե...

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 17-ին առանձին հանդիպումներ է ունեցել ԱՀ Ազգային ժողովի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», «Միասնական Հայրենիք» և «Ազատ ՀայրենիքՔՄԴ» խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ իր կողմից դեկտեմբերի 10-ին հայտարարված՝ պետության առջև ծառացած հիմնախնդիրների լուծման գործում քաղաքական համագործակցության առաջարկի շրջանակներում

Հանդիպումների ընթացքում քննարկվել են պետության արտաքին ու ներքին մի շարք հիմնախնդիրների լուծման հետ կապված հարցեր՝ կարևորելով քաղաքական ուժերի արդյունավետ համագործակցությունը այդ ճանապարհին

Անդրադարձ է եղել երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի՝ 2022թ. պետական բյուջեի նախագծին, կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման և մի շարք այլ հարցերի: Նախագահ Հարությունյանն այդ հանդիպումները համարել է օգտակար ու պահանջված՝ առկա խնդիրների շուրջ կառուցողական քննարկումների կազմակերպման և դրանց լուծման գործում քաղաքական բոլոր ուժերի ներգրավմամբ նոր ջանքերի գործադրման առումով: