Արցախյան երրորդ պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը գրում է.
«Ո՞վ սպանեց իմ որդուն ու մի ողջ ոսկե սերունդ։ նիկոլը։
Իսկ ո՞վ բերեց նիկոլին, ինչու և ինչպես կազմակերպվեց անիծյալ թավիշը։
Ո՞վ է մեղավոր մեր մորթված զավակների, մեր ոչնչացված կյանքերի համար։
Ո՞վ է մեղավոր քյոխվայապետություն հիմնելու, նիկոլ ու արայիկ ծնելու ու մեր երկու պետականությունների ղեկին դնելու համար։
Ո՞վ է մեղավոր պետական բոլոր համակարգերը տարիներ շարունակ այլասերելու ու ծախու թափոնով լցնելու համար։
Ո՞վ պիտի պատասխան տա Արցախի ու Հայաստանի պետականասպանության համար։
Միայն նիկոլը թե՞ նաև բոլոր նրանք, ովքեր մանդատները պայմանավորված՝ մեկ մարդու նման վայր դրեցին ու Նիկոլին վարչապետ կարգեցին, նրանք, որ մինչ օրս փրկիչ են խաղում ու շարունակում են հյուսել իրենց գարշելի սարդոստայնը ու պառակտել դաշտը՝ ամեն րոպե իջեցնելով մեր գլխին հերթական կեղծ փրկչին ու էլ ավելի շփոթեցնելով մեր խեղճ ու անտեր ժողովրդին, թե՞ նրանք, որ մինչ օրս սատարում ու ծառայում են քյոխվայապետության հիմնադիր հորն ու իր լածիրակ փեսային՝ ընդամենը իրենց օրվա լափի համար։
Միգուցե նրանք, որ սիրում են ճոռոմ ճառեր ասել, բայց մեկ վարկյան անգամ չեն ափսոսում մեր մորթված զավակների չապրած կյանքի համար, չեն խորշում այդ նույն մորթված տղերքի ծնողներին իրենց ստոր քաղաքական նպատակներով օգտագործելուց, բացարձակ չեն ամաչում ու չեն զղջում մի ողջ ժողովրդի տասնյակ տարիներ խաբելու ու ստորացնելու համար։
Ո՞վ պիտի պատասխան տա այս խայտառակության ու աղետի համար։ Միայն նիկոլը՞։ Թե՞ արտաքին ուժերը, որոնց իբր թե պարտվել ենք։ Թե՞ այնուամենայնիվ մեր ներքին տականքը՝ իր ողջ այլասեր բուրգով։
Դեռ ինչքա՞ն եք լռելու ու կապիկություն անելու։
Դեռ ինչքա՞ն եք համախմբման կոչեր անելու, բայց թիկունքից՝ ձեզ միայն հատուկ նենգությամբ մորթելու համախմբման ցանկացած փորձ։ Իմիջայլոց, ես էլ էի հավատում համախմբմանը, չպատկերացնելով ձեր սրբապղծության աստիճանը։ Հիմա գիտեմ, որ ձեզ հետ հնարավոր չէ համախմբվել, քանի որ դուք նիկոլի հետ ձեռ ձեռի մորթել եք իմ որդուն, իմ կյանքը։
Եվ դեռ ինչքա՞ն եք ազգի փրկիչ խաղալու, առաջնորդվելով միայն մեկ ձգտումով՝ կամ դուք հետ կգաք, կամ նիկոլը կմնա։
Բա էլ ուր եք գոռում հայրենիքի, Արցախի փրկության մասին, ձեր պիղծ ոռնոցով խլացնելով դաշտը։
Ո՞վ եք դուք. Ըստ իս համադահիճներ, համապետականասպաններ, համաայլասերներ։
Հավերժ վառվելու եք դժոխքում ապիկարներ»։



